Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՆԱՍԱ-ն ահազանգում է՝ Կենտրոնական Աֆրիկայում մոլեգնում են հազարավոր հրդեհներ

16:25, կիրակի, 11 հունիսի, 2017 թ.
ՆԱՍԱ-ն ահազանգում է՝ Կենտրոնական Աֆրիկայում մոլեգնում են հազարավոր հրդեհներ

Կենտրոնական Աֆրիկայի գրեթե ողջ տարածքը՝ Սահարայի և Աֆրիկյան մեծ լճերի միջև ընկած, բռնկված է անտառային հրդեհներով: Դրանց մեծ մասը բռնկվել է ֆերմերների մեղքով: Այս մասին հայտնում է ՆԱՍԱ-ի տիեզերական հետազոտությունների կենտրոնը: Ամեն տարի գրեթե բոլոր մայրցամաքներում անտառները ենթարկվում են զանգվածային հրդեհների, որոնք, ինչպես բնական երևույթների, այնպես էլ մարդկային գործոնների հետևանք են:
     Աֆրիկայի վերոնշյալ տարածքում հրդեհները բռնկվել են այն պատճառով, որ ֆերմերները կտրում են անտառների ծառերն ու այրում՝ դրանց տարածքը մի քանի տարի մշակելու նպատակով:
     Տիեզերքից արված վերջին լուսանկարներն ապացուցում են, որ Հասարակածային Աֆրիկայում այժմ մոլեգնում են հազարավոր հրդեհներ, որոնք մոխրի, աէրոզոլի, ածխաթու գազի և այրման հետևանքով առաջացած այլ նյութերի մասնիկներով են հագեցնում օդը՝ դառնալով Աֆրիկայում օդի որակի վատթարացման պատճառ:

17550 | 0
Facebook