Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«SAS GROUP»-ի նոր նախագիծը` 2-ը 1 վայրում

18:10, երեքշաբթի, 30 մայիսի, 2017 թ.
«SAS GROUP»-ի նոր նախագիծը` 2-ը 1 վայրում
     «SAS supermarket»-ների ցանցն ունի ևս մեկ նոր հասցե՝ Արշակունյաց 11/1: «SAS FOOD COURT»-ում՝ նույն հարկի տակ բացվել է նոր սուպերմարկետ: Ժամանակակից դիզայնով, նորարարական լուծումներով սուպերմարկետն առանձնանում է էքսկլյուզիվ ապրանքատեսակներով: Այսուհետև «SAS FOOD COURT»-ում համեղ ուտելուց հետո, այցելուները կարող են կատարել անհրաժեշտ բոլոր գնումներն անմիջապես նույն հասցեից: «Մենք կարևորում ենք հաճախորդների սպասարկման և առևտրի կազմակերպման առավել հարմար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը: Հենց այդ նպատակով «SAS GROUP»-ը նախաձեռնեց Արշակունյաց 11/1 հասցեում «SAS FOOD COURT»-ին կից գործարկել նաև սուպերմարկետ: Ի դեպ, և՛ սուպերմարկետը, և՛ Food Court-ը ունեն մեկ ընդհանուր մուտք» - նշում է «SAS supermarket»-ների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանը: Արշակունյաց 11/1 հասցեում գործող նոր սուպերմարկետն առանձնանում է օվկիանոսային ձկների և թարմ ծովամթերքի ամենամեծ բաժնով: Նորաբաց սուպերմարկետում բաժինների միջև ընդարձակ տարածությունը հնարավորություն է տալիս հանգիստ շրջել, ընտրել և գնել: Գնումներն էլ արագ հայտվում են հաճախորդի մեքենայում. գործում են վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիներ: «SAS Food Court» նախագիծը նոր մոտեցում ձևավորեց պատրաստի ուտեստների վաճառքի ոլորտում: Նախագիծը կարճ ժամանակում գնահատեցին բոլոր նրանք, ովքեր սիրում են սնվել համեղ, արագ և որակով:

38428 | 0
Facebook