Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ավրորա» մրցանակի հավակնորդ Ֆարթուն Ադան այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան

18:10, ուրբաթ, 26 մայիսի, 2017 թ.
«Ավրորա» մրցանակի հավակնորդ Ֆարթուն Ադան այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան

Այսօր 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ Ֆարթուն Ադան այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ շրջեց թանգարանի սրահներում, ծանոթացավ Մեծ եղեռնի պատմական դրվագներին:
     Ֆարթուն Ադանը եղավ նաև ժամանակավոր ցուցադրությունների սրահում, որտեղ «Ավրորա» մրցանակաբաշխությանն ընդառաջ բացվել է Ավրորա Մարդիգանյանին նվիրված ցուցահանդեսը:
     Թանգարանի զգացմունքային շրջայցից հետո Ֆարթուն Ադան իր երախտագիտությունը հայտնեց թանգարանի անձնակազմին և գրառում կատարեց պատվավոր հյուրերի Հուշամատյանում: Ֆարթուն Ադան այցելեց նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեց հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց Մեծ եղեռնի անմեղ նահատակների հիշատակին:

«Ավրորա» մրցանակի հավակնորդ Ֆարթուն Ադան այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան
«Ավրորա» մրցանակի հավակնորդ Ֆարթուն Ադան այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան

     Ֆարթուն Ադանը Սոմալիից է, «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնի համահիմնադիր, մարդու իրավունքների պաշտպանության համար և հանուն խաղաղության պայքարող ակտիվիստ:
«Ավրորա» մրցանակի հավակնորդ Ֆարթուն Ադան այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան
«Ավրորա» մրցանակի հավակնորդ Ֆարթուն Ադան այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան

4222 | 0
Facebook