Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հայտարարություններից հետո նավթը թանկանում է

10:10, երկուշաբթի, 15 մայիսի, 2017 թ.
Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հայտարարություններից հետո նավթը թանկանում է

Նավթի համաշխարհային գներն աշխատանքային շաբաթվա մեկնարկին աճ են գրանցում, ինչը կապված է Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի` նավթի արդյունահանման ծավալների սառեցման համաձայանգրի ժամկետի երկարաձգման մասին հայտարարության հետ:
     Առավոտյան Լոնդոնի էլեկտրոնային բորսայում եվրոպական «Բրենթ» տեսակի նավթի 1 բարելի արժեքը հասել է 51.63 դոլարի` 1.55%-ով ավելի:

Նյու Յորքի էլեկտրոնային բորսայում ամերիկյան WTI տեսակի նավթի 1 բարելի արժեքն ավելացել է 1.63%-ով` հասնելով 48.62 դոլարի:

5150 | 0
Facebook