Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ապրիլյան պատերազմին հակառակորդը տվել է մինչև 1000 զոհ, մոտ 2000 վիրավոր». Լևոն Մնացականյան

18:05, ուրբաթ, 05 մայիսի, 2017 թ.
«Ապրիլյան պատերազմին հակառակորդը տվել է մինչև 1000 զոհ, մոտ 2000 վիրավոր». Լևոն Մնացականյան

Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ապրիլյան գործողությունների ընթացքում մեր զորամասերն ու ստորաբաժանումները համարժեք պատասխան են տվել և ձախողել են հակառակորդի բոլոր ծրագրերը հյուսիսային, հարավային և կենտրոնական ուղղություններում:
     «Հակառակորդը ռազմական գործողություններին ընդգրկեց իր ամբողջ զինանոցը, չնայած տարբեր հայտարարություններով նշվում է, որ լրիվությամբ չի կիրառել, սակայն ես այդ մտքին համակարծիք չեմ: Օգտագործվել են և՛ հատուկ նշանակության զորամասեր, և՛ ստորաբաժանումներ, զանգվածային խոցման միջոցներ, հրետանային, հրթիռային, զանգվածային զրահատանկային ստորաբաժանումներ, արդի տեխնոլոգիաներ ունեցող զինատեսակներ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր, խոշոր տրամաչափի միջոցներ՝ արտասահմանյան արտադրությամբ, ոչ ադրբեջանական»,- ասել է Լ. Մնացականյանը և հավելել, որ բոլոր ուղղություններով միաժամանակյա ռազմական գործողությունները մեզ հուշում են, որ եղել է ընդհանուր պլանավորված ծրագրավորված հարձակում:
     «Ըստ մեր գնահատականների՝ այդ հարձակման ընթացքում հակառակորդը տվել է մինչև 1000 զոհ, մոտ 2000 վիրավոր և ստիպված է եղել մեկ անգամ ևս դիմել Ռուսաստանի Դաշնությանը և իրենց միջնորդությամբ հաստատել հրադադարի համաձայնագիր»,- փոխանցել է «Արցախպրես»-ը:

5703 | 0
Facebook