Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ դեսպանները հավանության են արժանացրել Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը

16:20, չորեքշաբթի, 26 ապրիլի, 2017 թ.
ԵՄ դեսպանները հավանության են արժանացրել Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը

Եվրոմիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինային առանց վիզայի ռեժիմի տրամադրման մասին որոշմանը, հաղորդում է korrespondent-ը:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն արդեն շնորհավորել է ուկրաինացիներին այդ որոշման կապակցությամբ: Նրա խոսքով՝ շատ քիչ է մնացել, որպեսզի Ուկրաինան ստանա առանց այցագրի ռեժիմ ստանալու համար:

Ակնկալվում է, որ ԵՄ նախարարները որոշումը կհաստատեն մայիսի 11-ին, որից փաստաթուղթը կհրապարակվի ԵՄ պաշտոնական ամսագրում, ինչից 20 օր անց ուկրաինացիները կկարողանան առանց վիզայի մեկնել Շենգեն գոտու երկրներ:

7597 | 0
Facebook