Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տասը տարի առաջ կամրջից մինչև անմար կրակ մենք անցնում էինք 2-2,5 ժամում, այսօր՝ 25 րոպեում. դա նշանակում է, որ Հայաստանում մարդ չի մնացել». Արամ Մանուկյան

13:40, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
«Տասը տարի առաջ կամրջից մինչև անմար կրակ մենք անցնում էինք 2-2,5 ժամում, այսօր՝ 25 րոպեում. դա նշանակում է, որ Հայաստանում մարդ չի մնացել». Արամ Մանուկյան

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոսելով Հայաստանի ներքին խնդիրներից, ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանն ասաց, որ Հայաստանը չի գնում ճիշտ ճանապարհով, ինչի հետևանքով ժողովուրդը հայտնվել է ողբերգական վիճակում: «Այս օրն այն օրն է, երբ պետք է ամփոփես և նախագծես: Մենք ունենք մեր ազգության արդար վճռի պատմության սխալներն ուղղելու պատմական առաքելություն և եթե մեր սերունդները չեն ճանաչելու Ցեղասպանությունը, ուրեմն չենք կարողացել ճանաչել տալ»: Ա. Մանուկյանի կարծիքով, կա միայն մի լուծում` կերտել ուժեղ Հայաստան, որը կարող է լինել Ցեղասպանության ճանաչման երաշխավոր: «Դու պիտի լինես ուժեղ, պիտի լինես կայացած, որպեսզի ուրիշներին ստիպես, պահանջես, խնդրես, հորդորես ճանաչել քո արդար դատը: Մինչդեռ Հայաստանը չի գնում այդ ճանապարհով: Այն իրավիճակը, որի մեջ մենք հայտնվել ենք այսօր, ուղղակի ողբերգական է»:
     ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ 10 տարի առաջ այս ճանապարհը` կամրջից մինչև անմար կրակի շուրջը, իրենք անցնում էինք 2-2,5 ժամում, այսօր` 25 րոպեում, ինչն էլ նշանակում է, որ Հայաստանում մարդ չի մնացել: «Հայաստանից տարեկան միջինն արտագաղթում է 50 հազար մարդ: Դա իսկական ցեղասպանություն է: Մինչ ես ձեզ հետ խոսում եմ, Հայաստանը լքում է 150 մարդ: Եվ այսկերպ դաս քաղել այդ ցեղասպանությունից, հնարավոր չէ»,- եզրափակեց նա:

4168 | 0
Facebook