Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մյանմայում ջրի փառատոնի ժամանակ 100-ավոր մարդիկ են զոհվել

12:25, երեքշաբթի, 18 ապրիլի, 2017 թ.
Մյանմայում ջրի փառատոնի ժամանակ 100-ավոր մարդիկ են զոհվել

Մյանմայում (նախկինում` Բիրմա) ջրին նվիրված քառօրյա փառատոնի ժամանակ զոհվել է 285 մարդ, ավելի քան 1000 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է India Today-ը:
     «Ջրին նվիրված ավանդական Թինյան փառատոնն այս տարի անց է կացվել ապրիլի 13-16-ը: Մահացությունների թիվն այս փառատոնի ժամանակ 13 անգամ գերազանցել է անցած տարվա ցուցանիշը»,- հայտնում է լրատվականը:
     Ոստիկանությունը հաղորդում է, որ փառատոնի օրերին հարուցվել է ավելի քան 1200 քրեական գործ: Դրանք կապված են եղել սպանությունների, ճանապարհատրանսպորտային պատահարների, թմրանյութերի կիրառման, գողությունների, զենքի ապօրինի կրման, զանգվածային բռնության դեպքերի հետ:
     Ջրի փառատոնն ամենակարևոր ազգային տոնն է Մյանմայում: Այն նախորդում է բիրմական լուսնային օրացույցի Նոր տարուն: Փառատոնի ընթացքում ընդունված է միմյանց վրա ջուր լցնելը: Կա հավատամք, թե այդպիսով մարդուց մաքրվում են բոլոր մեղքերն ու հիվանդությունները:

7624 | 0
Facebook