Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթն էժանանում է` ԱՄՆ-ում հորատման սարքավորումների աճի ֆոնին

10:40, երկուշաբթի, 17 ապրիլի, 2017 թ.
Նավթն էժանանում է` ԱՄՆ-ում հորատման սարքավորումների աճի ֆոնին

Աշխատանքային շաբաթվա մեկնարկին նավթի համաշխարհային գներն անկում են գրանցում` կապված Միացյալ Նահանգներում հորատման սարքավորումների թվի ավելացման հետ:
     Առավոտյան Լոնդոնի էլեկտրոնային բորսայում եվրոպական «Բրենթ» տեսակի նավթի 1 բարելի արժեքը նվազել է 0.84%-ով` հասնելով 55.42 դոլարի:
     Ամերիկյան նավթի 1 բարելի արժեքը Նյու Յորքի բորսայում նվազել է 0.81%-ով` հասնելով 52.75 դոլարի:

4085 | 0
Facebook