Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Կանանց համար համբույրը սեռական հարաբերությունից կարևոր է

00:05, շաբաթ, 08 ապրիլի, 2017 թ.
Կանանց համար համբույրը սեռական հարաբերությունից կարևոր է

Ըստ գիտնականների նոր ուսումնասիրությունների՝ կանանց համար առաջին համբույրը շատ ավելի կարևոր է և ավելի վառ է տպավորվում, քան առաջին սեռական հարաբերությունը: 90%-ի մոտ դա ավելի լավ է հիշվում, քան կուսության կորուստը:

Վերջերս Տեխասի համալսարանի պրոֆեսոր Շերիլ Կիրշենբաումը հրապարակել է մի գիրք՝ վերնագրված «Համբույրի գիտություն. ինչ են պատմում մեզ մեր շուրթերը»: Հեղինակի դիտարկումներով տարբեր սեռի մարդիկ տարբեր են վերաբերվում այս գործընթացին: Կանայք մեծ նշանակություն են տալիս համբույրին, նրանք համբույրներով են արտահայտում հարաբերությունների էությունը:

Տղամարդիկ ավելի շատ համբույրն օգտագործում են աղջկան տեստոստերոն հաղորդելու համար, փորձում են նրա մեջ սեքսուալ հետաքրքրություն առաջացնել: Ինչպես նշում է բժիշկ Կիրշենբաումը, հաճախակի և երկար համբույրը կարող է փոխել կանանց հորմոնային ֆոնը, և աղջիկներին տանել դեպի ուժեղ էմոցիոնալ կապի: Այս տպավորությունը լինում է ոչ միայն այն ժամանակ, երբ աղջիկները մասնակցում են այդ գործողությանն, այլ նաև` նայելով նկարներ, որտեղ մարդիկ համբուրվում են:

17945 | 1
Facebook