Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հոգնելով հարազատների կշտամբանքներից՝ չինացին ամուսնացել է իր ստեղծած կին-ռոբոտի հետ

22:10, հինգշաբթի, 06 ապրիլի, 2017 թ.
Հոգնելով հարազատների կշտամբանքներից՝ չինացին ամուսնացել է իր ստեղծած կին-ռոբոտի հետ

Եթե չեք կարողանում կին գտնել, ռոբոտ ստեղծեք ու ամուսնացեք նրա հետ, ինչպես արել է չինացի 31-ամյա ինժեներ Չժեն Ցզյացզյան: Նա կին ռոբոտ է ստեղծել 2016-ի ավարտին և նրան տվել ԻնԻն անվանումը: Այն կարող է արտահայտել պարզագույն բառեր, կարդալ չինական հիերոգլիֆներն, ասել մի քանի պարզ արտահայտություններ: Վերջերս, համեստ հարսանեկան արարողության ժամանակ ինժեներն ամուսնացել է իր ստեղծածի հետ, ում հագցրել է ավանդական սև զգեստ՝ գլխին կապելով կարմիր թել:
     Ինժեներն անդադար աշխատում է իր «կնոջ» վրա, ցանկանում է նրան տալ քայլելու և տնային գործերում օգնելու ունակություն:

Նրա ընկերը պատմել է, որ Չժենն ամուսնացել է ռոբոտի հետ, քանի որ հոգնել է ծնողների ու հարազատների անվերջ կշտամբանքներից՝ իր չամուսնանալու պաճառով:

8010 | 1
Facebook