Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի Ոիլաջալի գյուղում հայրը մուրճով դաժանաբար սպանել է իր 7-ամյա որդուն: 1990 թ. ծնված Ռոյալ Շաքին բանտից ազատվելուց հետո սկսել է կնոջը մեղադրել անհավատարմության համար` ասելով, որ տղան իրենից չէ: Նա նախ ցանկացել է սպանել կնոջը, սակայն վերջինը կարողացել է փախչել: Այդ ժամանակ զայրացած տղամարդը վրեժը լուծել է 2010 թվականին ծնված երեխայից` նրան քարշ տալով ճաշարանի չգործող նկուղ և գլխին մուրճի 6 հարված հասցնելով:
Մամեդովն ու նրա կինը ձերբակալված են: