Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կին կոմպոզիտորների համերգն Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում

14:28, կիրակի, 13 մայիսի, 2012 թ.
Կին կոմպոզիտորների համերգն Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում

Վերջին տարիներին ավանդույթ են դարձել բացառապես կին կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված համերգները, որոնք անցկացվում են գարնանը և յուրօրինակ նվեր են կին ստեղծագործողներին: Համերգները նախաձեռնում է Հայկական Երաժշտական Համաժողովն՝ ի դեմ նախագահ, կոմպոզիտոր Լևոն Չաուշյանի: Այս տարի հերթական համերգը կայացավ մայիսի 12-ին՝ Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում: Հեղինակներին ներկայացրեց երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր Մարգարիտ Ռուխկյանը:

Սոֆա Ազնաուրյան, Ջեննի Ասատրյան, Գայանե Քյոսայան և Նարինե Զարիֆյան. միջին սերնդի կոմպոզիտորներ, որոնց ստեղծագործությունները հաջողությամբ կատարվում են ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Համերգային ծրագիրը բազմազան էր, կոմպոզիտորների ստեղծագործական լայն հետաքրքրություններին համահունչ` մանկական երգերից մինչև գործիքային անսամբլներ, հայկական ժողովրդական թեմաներից մինչև ժամանակակից երաժշտություն: ''Ես խոնարհվում եմ Ձեր առջև` ոչ միայն որպես ստեղծագործող և կին, այլ որպես կին-ստեղծագործող, որովհետև ստեղծագործությունը կյանքի սկիզբն է, արարումը, և Ձեզանից է կախված, թե ինչպես կստեղծագործի տղամարդը'',- այս խոսքերով ողջունեց իր կին գործընկերներին ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը:

2463 | 1
Facebook