«Ամուսնուս կանչել են գազի վարչությունից, ասել` դիմում գրի, գործից դուրս արի, քանի որ ես ԲՀԿ-ից եմ»,- դիմելով «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանին` իր մտահոգությունը հայտնեց Բերդի բնակիչներից մեկը: Պատգամավորության թեկնածուն ասաց, թե չի կարող նման բան պատահել. «Ամուսինդ պարտավոր չէ դիմում գրել, ասեք` ով է կանչել, իր համապատասխան պատիժը կստանա: Զանգի ամուսնուդ, ճշտի` թե ով ա դա իրեն ասել»,- նշեց Ծառուկյանը: Վերջինը հորդորեց տվյալ տարածքից առաջադրված թեկնածուին զբաղվել այդ հարցով։
Հիշեցնենք` «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներն այսօր Բերդում էին: Գագիկ Ծառուկյանը նշել է, որ քարոզարշավը սկսում են Տավուշի մարզից, քանի որ շատ լավ գիտեն, որ պետության հզորությունը կախված է ապահով ու անվտանգ սահմանից: