Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կաշառք բաժանելու ռեկորդակիրը Միհրան Պողոսյանն է». Լևոն Զուրաբյան

14:05, ուրբաթ, 24 փետրվարի, 2017 թ.
«Կաշառք բաժանելու ռեկորդակիրը Միհրան Պողոսյանն է». Լևոն Զուրաբյան

«Ընտրատեղամասերում կեղծել հնարավոր չէ, փոխարենը բարձրացվել է ընտրակաշառքի դրույքաչափը: Իշխանությունները հասկացել են, որ հաղթանակին հասնելու միակ տարբերակն ընտրակաշառքն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Վերջինի խոսքով` այսօր նույնիսկ ընտրակաշառքների մասին քաղաքացիներն են բացահայտ խոսում և ասում, թե ով ինչքան կաշառք է բաժանում. «Կաշառք բաժանելու ռեկորդակիրը Միհրան Պողոսյանն է: Լսել եմ, որ Միհրան Պողոսյանը 100 դոլարի կաշառք է առաջարկում»,- հայտարարել է Զուրաբյանը: Վերջինը չի բացառել, որ ՀԱԿ-ը հնարավոր է չհայտնվի խորհրդարանում. «Չեմ բացառում նաև, որ շռնդալից հաջողության կհասնենք: Եթե չընդգրկվենք խորհրդարանում, այդ ամենից չենք վշտանա և կզբաղվենք այլ գործունեությամբ»:

4063 | 3
Facebook