Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեքսիկացիները պատ են կազմել ԱՄՆ սահմանին՝ բողոքելով Թրամփի ծրագրի դեմ

13:45, շաբաթ, 18 փետրվարի, 2017 թ.
Մեքսիկացիները պատ են կազմել ԱՄՆ սահմանին՝ բողոքելով Թրամփի ծրագրի դեմ

Փետրվարի 17-ին հազարավոր մեքսիկացիներ պատ են կազմել ԱՄՆ-ի հետ սահմանին՝ Սյուդադ Խուարես սահմանամերձ քաղաքում: Նրանք այդ կերպ իրենց բողոքն են հայտնել ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու՝ Թրամփի մտադրության դեմ: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից։ Ակցիայի մասնակիցների մեջ են եղել նաև քաղաքական գործիչներ: Բոլորի ձեռքին վարդեր են եղել, որը թափահարել են որպես ողջույնի նշան հարևան երկրի բնակիչներին: «Մենք պատին կհակադրենք բարեկամությունը, երբ տարբեր ձեռքեր իրար են միահյուսվում, դա ցույց է տալիս, որ մենք միասին ենք»,- ասել է նահանգապետ Չիուաուա Կորալը։
     ԱՄՆ-ի և Մեքսիկայի հարաբերությունները լարվեցին Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից հետո: Նա կարգադրել է պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին և պահանջել, որ Մեքսիկան վճարի ապտի կառուցման ծախսերի մի մասը, սակայն Մեքսիկայի նախագահը կտրականապես հրաժարվում է այդ պահանջից:

4224 | 0
Facebook