Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կհետապնդե՞ն Իշխան Զաքարյանի կնոջը. նա դպրոցական մի քանի շենք է սեփականաշնորհել. «ՀԺ»

10:30, հինգշաբթի, 26 հունվարի, 2017 թ.
Կհետապնդե՞ն Իշխան Զաքարյանի կնոջը. նա դպրոցական մի քանի շենք է սեփականաշնորհել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երևանի քաղաքապետարանին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի կինը, վերջին տարիներին մի քանի դպրոցական շենք է սեփականացրել:
     Նույն աղբյուրները հայտնում են, որ տիկին Սողոմոնյանը այդ դպրոցների աշակերտներին բաժանել է այլ դպրոցների վրա, այնուհետև ազատված շենքը գնել: Նա այդ տեղում մասնավոր դպրոց է հիմնել: Օրինակ, ինչպես նշում են մեր աղբյուրները, նրան է պատկանում Վարդանանք կրթահամալիրը: Նույն շրջանակները նշում են, թե չի բացառվում, որ իշխանությունները փորձեն ուսումնասիրել այդ սեփականաշնորհումների օրինականությունն այն բանից հետո, երբ Սողոմոնյանը սառեցրեց Հանրապետական կուսակցությանն իր անդամակցությունը, իսկ նրա ամուսինը հայտարարեց, որ կանգնելու է Գագիկ Ծառուկյանի կողքին:
     Մենք փորձեցինք տիկին Սողոմոնյանից մեկնաբանություն ստանալ թե՛ դպրոցների սեփականաշնորհման, թե՛ դրանց նկատմամբ պատկան մարմինների հնարավոր ուշադրության վերաբերյալ, բայց նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց»:
     Մանրամասները` թերթի համարում:

3861 | 1
Facebook