Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՔԾ-ում Միհրան Պողոսյանի օֆշորային գործի հետ կապված նախաքննությունը շարունակվում է. պահպանվում է խիստ գաղտնիություն

16:35, ուրբաթ, 30 դեկտեմբերի, 2016 թ.
ՀՔԾ-ում Միհրան Պողոսյանի օֆշորային գործի հետ կապված նախաքննությունը շարունակվում է. պահպանվում է խիստ գաղտնիություն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված սկանդալային գործի նախքննությունը շարունակվում է:

«Լրացուցիչ տեղեկություն չենք կարող հայտնել, նախաքննական գաղտնիք է»,- ի պատասխան MAMUL.am-ի թղթակցի հարցին, թե այդ քրեական գործի շրջանակում ի՞նչ է արվել մինչև հիմա, ովքե՞ր են հարցաքննվել, ի՞նչ է բացահայտվել, ասացին ՀՔԾ մամուլի ծառայությունից:

Այս կառույցը գրեթե նմանատիպ պատասխան էլ մոտավորապես 4 ամիս առաջ էր տվել, երբ մեր թղթակիցը փորձել էր տեղեկանալ, թե ինչ փուլում է օֆշորային սկանդալի մեջ ներքաշված պաշտոնյայի գործի քննությունը:

Հիշեցնենք` սույն թվականի ապրիլի 3-ին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը հրապարակել էր «Պանակական փաթեթ», որում ներկայացված էր փողերի լվացմամբ զբաղվող ավելի քան 100 հազար օֆշորային կազմակերպության անուն: Հետաքննության կենտրոնում էին հայտնվել մի շարք երկրների առաջնորդներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, հայտնի մարզիկներ և այլք: Մասնավորապես, այդ ցուցակում էր հայտնվել ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի անունը, ով այդ սկանդալից հետո ստիպված հրաժարականի դիմում ներկայացրեց:

Այնուհետև, ՀՔԾ-ն ՀՀ քրեական օրենսգքրի 310 հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցեց (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով): Անցել է հինգ ամիս, առ այսօր քննություն է տարվում այդ ուղղությամբ:

3230 | 2
Facebook