Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ-ն այս գիշեր փորձել է ներխուժել Պալմիրա. ռուսական օդուժը վերացրել է 300 գրոհայինի

12:30, կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
ԴԱԻՇ-ն այս գիշեր փորձել է ներխուժել Պալմիրա. ռուսական օդուժը վերացրել է 300 գրոհայինի

ՌԴ Օդատիեզերական ուժերը ոչնչացրել են ավելի քան 300 գրոհայինի և նրանց 11 ՀՄՄ-ներ, երբ ԴԱԻՇ ահաբեկիչները փորձ են արել ներխուժել Սիրիայի Պալմիրա պատմական քաղաք: Այս մասին հայտարարում է ՌԴ ՊՆ-ն:

Հաղորդվում է, որ ռուսական ավիացիան այս գիշեր հասցրել է 64 հարված գրահոյինների կուտակումների, դիրքերի, տեղաշարժվող գնդերի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ 2015 թվականի մայիսից ԴԱԻՇ ահաբեկիչների հսկողության տակ գտնվող հնագույն Պալմիրա քաղաքը, որ ներառված է ՅՈՒՄՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում, 2016-ի մարտին ազատարգրվել է Սիրիայի կառավարական բանակի կողմից:
     Քաղաքն ահաբեկիչները վերածել են ավերակների:

4188 | 0
Facebook