Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ստեփանծմինդա-Լարսը բեռնատարների համար բաց է միայն Վրաստանից դեպի ՌԴ

12:00, կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Ստեփանծմինդա-Լարսը բեռնատարների համար բաց է միայն Վրաստանից դեպի ՌԴ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
     Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, իսկ Վարդենյանց լեռնանցքը՝ մասամբ:
     Երևան-Թալին, Ստեփանավան-Ալավերդի 12-14-րդ կմ-ին, Զովունի-Եղվարդ, Սարավան-Զանգեր ավտոճանապարհներին, Սյունիքի մարզում և Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
     Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառմամբ, բեռնատարների համար՝ միայն Վրաստանից դեպի ՌԴ:

2168 | 0
Facebook