Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Samsung-ն արգելափակելու է շրջանառության մեջ մնացած Galaxy Note 7-ը

20:15, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Samsung-ն արգելափակելու է շրջանառության մեջ մնացած Galaxy Note 7-ը
     Samsung ընկերությունը հարկադրաբար անջատելու է շրջանառության մեջ մնացած Galaxy Note 7-ը: Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով կորպորացիայի մամուլի ծառայությանը: Դեկտեմբերի 19-ին ծրագրային ապահովման նորացում է դուրս գալու, որն արգելափակելու է տվյալ մոդելի մարտկոցները լիցքավորելու հնարավորությունն ու արգելելու է գաջեթներին միանալ բջջային ցանցերին և անլար համացանցին: Ըստ արտադրողի, օգտատերերը հանձնել են գնված հեռախոսների 93%-ը, սակայն շրջանառության մեջ մնացած 7%-ը լուրջ վտանգ է ներկայացնում, քանի որ մարտկոցների ինքնահրդեհման խնդրիրը լուծել չի հաջողվել:
4518 | 0
Facebook