Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մարդու իրավունքների միջազգային օրը նշում ենք իրավունքների բացարձակ ոտնահարված լինելու պայմաններում. «Հրապարակ»

11:30, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Մարդու իրավունքների միջազգային օրը նշում ենք իրավունքների բացարձակ ոտնահարված լինելու պայմաններում. «Հրապարակ»
     «Այսօր Մարդու իրավունքների միջազգային օրն Է։ Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք, որ մարդու իրավունքները մեզանում համատարած ոտնահարվում են, մարդը մեզանում անտեսված Է ու իրավազուրկ։ Եվ դա վերաբերում է բոլոր իրավունքներին՝ սկսած ապրելու, աշխատելու, բուժվելու, կրթվելու իրավունքից, վերջացրած կենսաթոշակի, ֆիզիկական պաշտպանվածության, ազատ տեղաշարժի, հավաքներ-ցույցեր անելու, խոսքի, ընտրության և մյուս իրավունքներով։ Եթե 2016 թվականին մեզանում կան քաղցող մարդիկ, ֆինանսական պատճառներով կրթվելու, բուժվելու հնարավորությունից զրկվածներ, իրենց կամքից անկախ՝ գործազուրկներ, դատարանների անարդար վճիռների արդյունքում՝ տնազուրկներ, անհավասար մրցակցության արդյունքում՝ սնանկացածներ, կնշանակի պետությունը չի կատարում իր գլխավոր գործառույթը՝ իր քաղաքացիների իրավունքների ապահովումը։ Ընդ որում, ոտնահարվում են բոլոր տարիքային խմբերի և խավերի իրավունքները։ Անգամ արտաքուստ պաշտպանված ու արտոնյալ խավերի, ասենք՝ բարձրաստիճան չինովնիկների իրավունքները, մեծ հաշվով, պաշտպանված չեն, որովհետև մի գեղեցիկ օր նրանց «հավի ճտի» նման կարող են փողոց նետել՝ դարձնել գործազուրկ, մերժված ու գործունեության ցանկացած հնարավորությունից զրկված։ Բայց շատ ավելի տխուր Է շարքային քաղաքացիների վիճակը, որոնք իրավազուրկ են ամեն ինչում։ Մենք կարծես հաշտվել ենք իրավունքներից զրկված ապրելու մտքի և իրողության հետ»,- գրում է թերթը։
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
2537 | 4
Facebook