Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Միջադեպը լրագրողի հետ չի եղել, այլ` խուլիգանի». Ռուբիկ Հակոբյան

12:20, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
«Միջադեպը լրագրողի հետ չի եղել, այլ` խուլիգանի». Ռուբիկ Հակոբյան
     ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն այսօրվա նիստի սկզբում անդրադառնալով երեկ` իր և լրագրող Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած միջադեպին, խորհրդարանում հայտարարեց. «Ցավ եմ զգում, որ դրա համար որոշ կայքեր, սոցցանցեր ոչ դրական գնահատական են տվել ԱԺ-ին` խորհրդարանին ոչ հարիր միջադեպի համար: Բայց նաև ուզում եմ ասել, որ միջադեպի մյուս կողմը լրագրող չի եղել, եղել է խուլիգան, որի հետագա գործունեությունը փորձել եմ կանխել: Հարգելի լրատվական դաշտ, ճիշտ եք անում, որ քննադատում եք բռնությունը, բայց այն լրագրողները, որ պատվեր են կատարում, մի քիչ ուսումնասիրեք` իրավունք ունե՞ն լրագրությամբ զբաղվելու: Կուզենամ դաշտում լինեն իսկապես լրագրողներ, ոչ թե բանսարկու, տգետ անձեր»:
3477 | 3
Facebook