Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երբ Հայաստանին ինչ-որ բան է պետք, դիմում են, օգնում ենք, բայց մենք ձայն չունենք Հայաստանում». Էրիկ Նազարյան

12:00, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
«Երբ Հայաստանին ինչ-որ բան է պետք, դիմում են, օգնում ենք, բայց մենք ձայն չունենք Հայաստանում». Էրիկ Նազարյան

System of a Down խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանն այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ սփյուռքահայերը կտրված են Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական իրադարձություններից, այդ պատճառով էլ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության կազմակերպած ստորագրահավաքին շատ քիչ մարդ է մասնակցել: ««Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանը մասնակցել է 4400 քաղաքացի: Սա շատ քիչ է, դրա համար էլ ասում եմ, որ սփյուռքահայությունը բավականին անջատված է հայաստանյան իրադարձություններից: Սփյուռքահայերը շատ քիչ են հասկանում Հայաստանի իրադարձություններից, մարդիկ, որոնք քաղաքական հարցերով են զբաղված, միանում են մեր ստորագրահավաքին, իսկ մյուսները, որոնք այսպես ասած` քաղաքական մարդիկ չեն, չեն միանում»,- ասել է Թանկյանն` առաջարկելով ստեղծված իրավիճակից դասեր քաղել և շտկել այդ ամենը:
     Ամերիկահայ կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանն էլ հավելել է, որ սփյուռքը բանկոմատ է Հայաստանի համար. «Երբ Հայաստանին ինչ-որ բան է պետք, դիմում են, օգնում ենք, սակայն մենք ձայն չունենք Հայաստանում: Հայ լինել չի նշանակում խորոված ուտել, Մասիսին նայել, ջիգյարով քեֆ անել: Մարդկային իրավունքները ոչնչացվել են Հայաստանում, մենք ապրիլին 100 հայ կորցրինք, իսկ երկու ամսից ինքներս մեզ կորցրինք. 17 տարեկան երեխայի աչքը հանեցին, գրանատներ նետեցին հայերի վրա »,- ասել է ռեժիսորը:

8312 | 3
Facebook