Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարդենյաց լեռնանցքում բուք է

09:45, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Վարդենյաց լեռնանցքում բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում բուք է:

Գավառի ավտոճանապարհներին, Ջաջուռի և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

2321 | 0
Facebook