Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սերժ Սարգսյանը, Հերմինե Նաղդալյանը և մյուսները չե՞ն հասկանում, որ ավելի են գրգռում Իլհամի ախորժակը». Ոսկան Սարգսյան

19:50, կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
«Սերժ Սարգսյանը, Հերմինե Նաղդալյանը և մյուսները չե՞ն հասկանում, որ ավելի են գրգռում Իլհամի ախորժակը». Ոսկան Սարգսյան
     Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասում էր, որ քաղաքական գործիչ լինելու համար խելք պետք չէ: էս խելքին ենք, որ էս օրի ենք: Սերժ Սարգսյանը Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտնել է, որ հայկական կողմը պատրաստ է Ադրբեջանին վերադարձնել Արցախի հարակից 7 շրջաններն, իսկ Իլհամ Ալիևը հայտարարել է Երևանը, Մեղրին,Գորիսը տիրելու իր ցանկության մասին: Սերժ Սարգսյանը, Հերմինե Նաղդալյանը և մյուսները չե՞ն հասկանում,որ Արցախին հարակից շրջանները Ադրբեջանին հանձնելու մասին խոսելով՝ ավելի են գրգռում Իլհամի ախորժակը: Իրականում նրան հիմա 7 շրջանները պետք չեն, Ադրբեջանը փող չունի, որ 50 միլիարդ դոլար և ավելի ծախսի, այդ շրջաններում ենթակառուցվածքներ ստեղծի: Իլհամին պետք է սահմանին լարված վիճակ, որ ադրբեջանցիների ուշադրությունը շեղի մանաթի արժեզրկումից, սոցիալական խնդիրներից, որպեսզի իրեն չհարցնեն, թե ինպես մսխվեց նավթի վաճառքից վերջին 15 տարում ստացված 130 միլիարդ դոլարը: Ալիևը մի դեպքում է գնալու փոխզիջումների, երբ տեսնի իր դեմ տնտեսապես, ռազմականապես, քաղաքականապես, ժողովրդարական առումով ուժեղ Հայաստան:
5312 | 2
Facebook