Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոնալդուն, Մոուրինյոն և մի շարք այլ անվանի ֆուտբոլիստներ կասկածվում են հարկերից խուսափելու համար

14:40, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Ռոնալդուն, Մոուրինյոն և մի շարք այլ անվանի ֆուտբոլիստներ կասկածվում են հարկերից խուսափելու համար

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կասկածվում է 150 մլն եվրոյի չափով հարկեր թաքցնելու համար։ Գերմանական «Spiegel» պարբերականի լրագրողները ստեղծել են 12 եվրոպական պարբերականներից բաղկացած խումբ՝ «Football Leaks» անվանմամբ։ Նրանց նպատակն է վեր հանել ժամանակակից ֆուտբոլում առկա ֆինանսական խախտումները։ Պարբերականը հայտնում է, որ Ռոնալդուն գործել է իր գործական Ժորժե Մենդեշի սխեմայով։ Նա օգտվել է Շվեյցարիայում և Վիրջինյան կղզիներում տեղակայված օֆշորներից։ Միևնույն սխեմայից օգտվել է նաև «Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ թաքցնելով 12 մլն եվրո։ Ֆուտբոլիստներից նման մեքենայությունների համար կասկածվում են նաև Մեսութ Օզիլը, Պեպեն, Ռիկարդու Կարվալյուն, Խամես Ռոդրիգեսը և Ռադամել Ֆալկաոն։

8399 | 0
Facebook