Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դատարանը հաստատել է` Հրազդանի փոստային մասնաճյուղի տնօրեն Վարազդատ Հակոբյանը 7 մլն դրամ կաշառք է վերցրել

11:05, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2016 թ.
Դատարանը հաստատել է` Հրազդանի փոստային մասնաճյուղի տնօրեն Վարազդատ Հակոբյանը 7 մլն դրամ կաշառք է վերցրել

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Հ. Ավագյանը հաստատել է, որ «Հայփոստ» ՓԲԸ Հրազդանի փոստային մասնաճյուղի տնօրեն Վարազդատ Հակոբյանը 7 մլն դրամ կաշառք է վերցրել:
     Վարազդատ Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 4-րդ մասով և պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
     Տեղեկացնենք, որ Վարազդատ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Հայփոստ» ՓԲԸ Հրազդանի փոստային մասնաճյուղի տնօրեն, առևտրային կազմակերպության ծառայող, 2008 թվականի հուլիսի 1-ից մինչև 2014 թվականի ապրիլ ամիսը ներառյալ Չարենցավանի 2501 փոստային բաժանմունքի պատասխանատուների միջոցով շորթմամբ, աշխատանքից հեռացնելու սպառնալիքով նույն բաժանմունքի փոստատարներ Ալվարդ Շավարշի Խաչատրյանից, Մարինե Զաքարի Մալյանից, Լենա Հովհաննեսի Օհանյանից և Արթենիկ Ազաբեկի Բարսեղյանից որպես կաշառք պահանջել և ստացել է նրանց կողմից սպասարկվող վարչական տարածքում բնակվող թոշակառուներին և նպաստառուներին վճարվող ամենամսյա սոցվճարումներից գոյացած գումարներից յուրաքանչյուր ամսվա կտրվածքով միջինացված հաշվարկով 102.000 ՀՀ դրամ ` ընդհանուր առմամբ 7.038.000 ՀՀ դրամ գումար: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հայփոստ»-ի Հրազդանի մասնաճյուղը լուծարվել է. աշխատակիցներին աշխատանք է առաջարկվել տարբեր բաժանմունքներում:

3015 | 0
Facebook