Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր մարզիչներն ամենագետ են, ոչ ոք ինքնաքննադատաբար չի մոտենում իր անձին». Արթուր Գևորգյան

20:40, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2016 թ.
«Մեր մարզիչներն ամենագետ են, ոչ ոք ինքնաքննադատաբար չի մոտենում իր անձին». Արթուր Գևորգյան

Այսօր տեղի ունեցած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համաժողովից հետո ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը, լրագրողների հետ զրույցում, խոսեց 2017-ի ծրագրերի մասին.

«Պատրաստվում ենք սերտացնել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ աշխատանքը։ Տեսնում եք, որ բոլոր մարզիչները բողոքում են՝ ակումբներից եկած բռնցքամարտիկների որակը չի համապատասխանում, տարեցտարի պակասում է Հայաստանի առաջնությանը մասնակիցների թիվը։ Այս ամենը պետք է անհանգստացնի նախարարությանը։ Պետք է ուսումնասիրվի՝ որ մարզական ակումբներն են լավ աշխատում՝ խրախուսել, որոնք վատ են աշխատում՝ փոփոխություններ մտցնել։ Հստակ քայլեր են պետք»։

Հարցին, հնարավոր է մարզչական նոր փոփոխություններ, Գևորգյանը պատասխանեց.

«Մենք հայ ենք, և իմ՝ Թորոսյանի նշանակումը հնչեցնելուց 1 վայրկյան հետո արդեն խոչընդոտները սկսվում են։ Մեր մարզիչներն ամենագետ են, ոչ ոք ինքնաքննադատաբար չի մոտենում իր անձին, դրա համար էլ չենք զարգանում։ Իհարկե, կլինեն բամբասանքներ, դժգոհություններ, բայց մենք հավատարիմ կմնանք մեր որոշմանը և կսպասենք։ Բացառվում է, որ արդյունք չունենանք։ Բռնցքամարտը ժամանակ է պահանջում։ Այնպես չէ, որ այսօր Թորոսյանին եմ նշանակել, վաղը պետք է արդյունք լինի։ Իհարկե կարող է և մոտ ժամանակներս լինել, տղաներ կան, որ արագ են ընկալում և կարող են արագ հաջողության հասնել։ Ինչևէ, հաջորդ օլիմպիական խաղերին մեդալներ եմ ակնկալում»:

2284 | 1
Facebook