Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները համապատասխանում են ժողովրդի կամքին. The New York Times

15:35, շաբաթ, 26 նոյեմբերի, 2016 թ.
ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները համապատասխանում են ժողովրդի կամքին. The New York Times
     ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը երեկ, նոյեմբերի 25-ին հայտարարել է, որ չնայած Ռուսաստանի՝ ընտրական գործընթացին վնասելու փորձերին, պետության առաջնորդի ընտրությունների արդյունքները «հստակ արտացոլում են ամերիկյան ժողովրդի կամքը»: Այս մասին գրում է The New York Times թերթը: Սպիտակ տանը վստահ են «ընտրական ենթակառուցվածքի ընդհանուր թափանցիկության մեջ»: «Մենք կարծում ենք, որ մեր ընտրություններն ազատ էին ու արդար քիբերանվտանգության տեսանկյունից»,-ընդգծել են նախագահի աշխատակազմում: ԱՄՆ նախընտրական արշավի ընթացքում հայտարարություններ հնչեցին, որ Ռուսաստանը ձգտում է աջակցել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին, և մտավախություն կար, որ «հաքերները, որոնց ետևում կանգնած է Մոսկվան», կարող են միջամտել ձայների հաշվարկի համակարգի աշխատանքին: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կայացել են նոյեմբերի 8-ին: Ըստ վերջին տվյալների, Թրամփը հավաքել է ընտրիչների 290 ձայները, այն դեպքում, երբ հաղթանակի համար անհրաժեշտ է 290-ը: Քլինթոնը հավաքել է 232 ձայն:
3796 | 0
Facebook