Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինան ձգտում է նորմալացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Forbes

14:05, շաբաթ, 26 նոյեմբերի, 2016 թ.
Ուկրաինան ձգտում է նորմալացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Forbes
     Ռուսական գազի գնումները վերականգնելու «Նավթոգազի» պատրաստակամությունը շատ լավ նշան է, որը խոսում է այն մասին, որ Կիևը ձգտում է նորմալացնել հարաբերությունները Մոսկվայի հետ, կարծում է Forbes-ի տեսաբան Քենեթ Ռապոզան: Ըստ վերջինի, դեռ ոչ վաղ անցյալում Կիևը ներկայացնում էր Ռուսաստանին որպես ագրեսոր, որը պատրաստ է բարձրացնել ռուսական դրոշը Ուկրաինայի մայրաքաղաքի վրա: Բայց հիմա ակնհայտ է, որ ուկրաինական խոշոր ընկերություններից մեկը պատրաստ է վերադառնալ Ռուսաստանի հետ համագործակցությանը: «Դա շատ լավ նորություն է: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների նորմալացումը դրական ազդանշան է, քանի որ այն իր հերթին, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի ամենակարևոր առևտրային գործընկերոջ՝ Եվրոպայի հետ հարաբերությունների նորմալացման միտում կստեղծի»,-նշում է Forbes-ի տեսաբանը:
4185 | 0
Facebook