Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Զաստավիտով» ՀՀԿ անդամակցության դիմումներն ուղարկվում են աշխատավայրեր և լրացվում հենց տեղերում. «Ժամանակ»

10:35, շաբաթ, 26 նոյեմբերի, 2016 թ.
«Զաստավիտով» ՀՀԿ անդամակցության դիմումներն ուղարկվում են աշխատավայրեր և լրացվում հենց տեղերում. «Ժամանակ»
    
    

«Երեկ հայտնի է դարձել, որ նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ական դառնալուց հետո ևս 7.000 քաղաքացի ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել: Կասկածի տակ չդնելով էդուարդ Շարմազանովի հայտարարությունն ու ներկայացված թվերի ճշգրտությունը, «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ այդ մարդիկ բնավ էլ վարչապետի նկատմամբ սիրուց ու համակրանքից չեն գնացել այդ քայլին:

Վերջին օրերին սկսած գրեթե բոլոր գազալցակայանների, բենգպլցակայանների, թաղապետարանների աշխատակիցներին պարտադրում են անդամագրվել ՀՀԿ-ին: Մարդիկ նույնիսկ նեղություն չեն քաշում գնալ ՀՀԿ գրասենյակ, համապատասխան դիմումներն ուղարկվում են աշխատավայրեր և լրացվում հենց տեղերում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

2832 | 1
Facebook