Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի ամենաբարձր վարձատրվող թոփ-մենեջերների ցուցակը

10:35, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի ամենաբարձր վարձատրվող թոփ-մենեջերների ցուցակը

Forbes հեղինակավոր պարբերականը հրապարակել է Ռուսաստանի 25 ամենաբարձր վարձատրվող թոփ-մենեջերների անունները:
     Ըստ պարբերականի տվյալների` ցուցակում առաջատարը «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերն է: 2015թ. նրա վարձատրությունը կազմել է 17.7 միլիոն դոլար:
     «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինը 2-րդն է: 2015թ. նրա վարձատրությունը հասել է 13 միլիոն դոլարի: Պարբերականը նշում է, որ 2014թ. Միլլերի և Սեչինի վարձատրությունը կազմել է համապատասխանաբար 27 և 17.5 միլիոն դոլար:
     Ցուցակում 3-րդն «Սբերբանկ»-ի ղեկավար Հերման Գրեֆն է` 11 միլիոն դոլար վարձատրությամբ:
     Forbes-ի հրապարակած ցուցակի 1-ին 10-յակում է հայտնվել նաև «Հոլդինգների բացում» ԲԲԸ ղեկավար հայազգի Ռուբեն Ահանբեկյանը` 6 միլիոն դոլար վարձատրությամբ:
     Այս տարի Forbes-ի ցուցակում չի հայտնվել «ՎՏԲ» վարչության նախագահ Անդրեյ Կոստինը, քանի որ «ՎՏԲ» վարչությունը համապատասխան տվյալներ չի ներկայացրել: 2014-ին Forbes-ը Կոստինի` վարձատրությունից ստացած եկամուտը գնահատել է 21 միլիոն դոլար:
     Նշվում է, որ բոլոր 25 ղեկավարների ընդհանուր վարձատրությունը 2015թ. կազմել է 827 միլիոն դոլար` 2014-ի` 1.23 միլիարդ դոլարի փոխարեն:

7026 | 0
Facebook