Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թրամփը խուսափել է «վերագործարկում» եզրույթից

12:00, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2016 թ.
Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թրամփը խուսափել է «վերագործարկում» եզրույթից

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times պարբերականի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հաղթանակից հետո արդեն իսկ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ, սակայն զրույցի մասին մանրամասներ նա չի հայտնել: Թրամփը հայտարարել է, թե «հիանալի» կլիներ, եթե ինքն ու Պուտինը փոխըմբռնման հասնեն, բայց նորընտիր նախագահը դեմ է արտահայտվել հարաբերությունների ջերմացումը «վերագործարկում» եզրույթով անվանելուն:
     «Ես չէի կիրառի այդ եզրույթն այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել»,- ասել է Թրամփը` նկատի ունենալով նախագահական ընտրություններում իր մրցակից Հիլարի Քլինթոնի անհաջող փորձերը, երբ վերջինը պետքարտուղարի պաշտոնում փորձում էր կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
     Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Քլինթոնի վերը նշված փորձերը ոչ միայն ձախողվել են, այլ նաև էլ ավելի են վատացրել Վաշինգթոնի և Մոսկվայի հարաբերությունները:

6394 | 0
Facebook