Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արաբական կոալիցիան հայտարարել է Եմենում հրադադարի հաստատման մասին

11:15, շաբաթ, 19 նոյեմբերի, 2016 թ.
Արաբական կոալիցիան հայտարարել է Եմենում հրադադարի հաստատման մասին

Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գործող կոալիցիոն ուժերը, որ աջակցում են Եմենի կառավարությանը հուսիթ ապստամբների դեմ պայքարում, հայտարարել են 48 ժամանոց հրադադարի հաստատման մասին:
     Հրադադարը կհաստատվի այսօր կեսօրին, հայտարարել են Սաուդյան Արաբիայի պետական լրատվամիջոցները: Կոալիցիոն ուժերի փոխանցմամբ` հրադադարը կարող է երկարաձգվել, եթե հուսիթները ևս հետևեն դրան և թույլ տան օգնություն հասցնել ապստամբների վերահսկողության տակ գտնվող հարավարևմտյան շրջաններին:
     Հաղորդվում է, որ Եմենում հակամարտության սկսվելուց ի վեր` 20 ամսվա ընթացքում արդեն 10 հազար մարդ է զոհվել: ՄԱԿ-ի գնահատականներով` ավելի քան 3 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը, շուրջ 21 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի: Երկրում 2 միլիոն մարդ տառապում է քաղցից, նրանցից 370 հազարը` երեխաներ:

6860 | 0
Facebook