Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՌԴ Պետդուման համաձայնություն է տվել ՀՕՊ-ի մասին Հայաստանի հետ համաձայնագրի վավերացմանը

17:30, հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2016 թ.
ՌԴ Պետդուման համաձայնություն է տվել ՀՕՊ-ի մասին Հայաստանի հետ համաձայնագրի վավերացմանը

ՌԴ Պետդումայի կոմիտեն հանձնարարել է ընդունել կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը, հայտնում է РИА Новости-ն:

«Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգ՝ որպես ԱՊՀ-ի մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի բաղկացուցիչ մաս»,- ասված է օրինագծին կից բացատրական փաստաթղթերում:

ՀՕՊ-ի տարածաշրջանային համակարգի հիմնական խնդիրներն են՝ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության գծով մարտական հերթապահության կազմակերպումն ու իրականացումը, մարտական կառավարման համակարգի, ինչպես նաև ՀՕՊ-ի զորքերի սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանումը կիրառման համար մշտական պատրաստության վիճակում, հակաօդային պաշտպանության տարածաշրջանային այլ համակարգերի մեջ մտնող զորքերի (ուժերի) հետ փոխգործակցության իրականացումը, ասված է բացատրական գրության մեջ:

Համաձայնագիրը կնքված է 5 տարի ժամկետով՝ հնգամյա շրջաններով դրա երկարացման հնարավորությամբ:

Ինչպես նշվում է բացատրական գրության մեջ, համաձայնագիրը լիովին համապատասխանում է ՌԴ-ի շահերին: «Դրա իրագործումը թույլ կտա բարձրացնել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության պետական սահմանների պահպանության հուսալիությունը, ինչպես նաև սահմանել հակաօդային պաշտպանության զորքերի (ուժերի) կիրառման կարգը մարտական հերթապահության առաջադրանքները համատեղ կատարելիս»,- ասված է բացատրական գրության մեջ:

4605 | 0
Facebook