Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գյուղացիները բացել են հսկա պիթոնի որովայնն ու մնացել ապշած

01:05, չորեքշաբթի, 16 նոյեմբերի, 2016 թ.
Գյուղացիները բացել են հսկա պիթոնի որովայնն ու մնացել ապշած

Օրերս Նիգերիայի գյուղերից մեկի բնակիչները հայտնաբերել են հսկայական օձի, որի որովայնն այնքան փքված է եղել, որ տեղացիները կարծել են, թե սողունն ինչ-որ մեկի ընտանի կենդանուն է կուլ տվել:

Նրանք սպանել են հիերոգլիֆային հսկա պիթոնին ու բացել փորը, սակայն, ի զարմանս իրենց, այնտեղ հայտնաբերել են բազմաթիվ ձվեր:
Օձը պատրաստվում էր նոր սերունդ տալ:

     Այս հանգամանքը շատ է ուրախացրել մարդկանց, քանի որ տեղաբնիկների համար օձի ձվերը համարվում են նրբուտեստ: Սակայն համացանցում հրապարակած նրանց լուսանկարները հարուցել են բնապահպանների զայրույթը, վերջինները ֆերմերներին մեղադրել են սողունի հետ դաժան վերաբերվելու համար:
     Նշենք, որ պիթոնների այս տեսակը շատ ագրեսիվ է, 2002-ին գրանցվել էր դեպք, երբ այս տեսակի օձը կուլ էր տվել 10 տարեկան տղայի:

22436 | 0
Facebook