Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամուսին և սիրեկան պինգվինների արյունարբու պայքարն` էգի համար

22:10, կիրակի, 13 նոյեմբերի, 2016 թ.
Ամուսին և սիրեկան պինգվինների արյունարբու պայքարն` էգի համար

Պինգվինների կռիվներն էգի համար կարող են շատ դաժան լինել: Դրա ապացույցն է այս տեսանյութը, որը հրապարակել է National Geographic-ը: Տեսանյութն արվել է Animal Fight Night ֆիլմաշարի նոր սերիայի համար:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է իսկական արյունարբու պայքար ձևավորվում 2 արու պինգվինների միջև, որոնցից մեկը վերադառնում է բույն և այնտեղ իր էգի կողքին տեսնում մրցակցի:

«Ամուսին պինգվինի մարտարվեստը պարզ էր` նա թևերով հարվածներ էր հասցնում մրցակցին` հույն ունենալով, որ նա կնահանջի: Ի դեպ, թռչունների մեծ մասը սնամեջ ոսկրեր են ունենում թևերին, սակայն, քանի որ պինգվինները չեն թռչում, նրանց թևերի ոսկորները սնամեջ չեն: Թևերը նրանք օգտագործում են բեյսբոլի մականի պես` վայրկյանում 8 հարված հասցնելով: Միևնույն ժամանակ, ճարպային հաստ շերտն օգնում է պինգվիններին պահպանել ներքին օրգանները վնասվածքներից»,- պատմել է մեկնաբանը:- Ամեն սեպտեմբեր այստեղ բնադրում է 200 հազար պինգվին: Կյանքն այստեղ հիասքանչ է, սակայ այս արուի համար` ոչ այնքան: Նրա էգն ընտրեց մրցակից-սիրեկանին»:

13774 | 0
Facebook