Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աղձքում անժամկետ դասադուլ է հայտարարվել. աշակերտներն ու ուսուցիչները պահանջում են հետ բերել նախկին տնօրենին

11:15, երկուշաբթի, 07 նոյեմբերի, 2016 թ.
Աղձքում անժամկետ դասադուլ է հայտարարվել. աշակերտներն ու ուսուցիչները պահանջում են հետ բերել նախկին տնօրենին

Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչներն ահազանգել էին MAMUL.am լրատվականի խմբագրություն, և ամբողջ գյուղի անունից բողոքում էին, որ դպրոցի տնօրենին` Հարություն Սուքիասյանին անհիմն հեռացրել են աշխատանքից, փոխարենը մարզպետը տնօրեն է նշանակել իր ծանոթներից մեկին, ով նույնիսկ հավաստագիր չունի:
     Գյուղացիների խոսքով` դպրոցի նախկին տնօրենը կրթված, գրագետ և բարոյական մարդ է. «1997-ից դպրոցի տնօրեն է եղել, իսկ անցյալ տարի Սերժ Սարգսյանը նրան պարգևատրել է որպես լավագույն ուսուցիչ: Երբ մեր նախկին տնօրենը մոտեցել է մարզպետին, բողոքել է, որ Սոնան, ում հիմա նշանակել են որպես տնօրեն, անգամ հավաստագիր չունի: Մարզպետն էլ կոշտ պատասխանել է` «չունի` կունենա»: Մեր մարզպետը դաշնակցական է, և իր խմբակիցներից մեկին է բերել որպես տնօրեն, մեզ էլ սպառնում է, թե քաղաքական խաղեր են, դուք դեռ չգիտեք ձեր գլխի գալիքը»,- պատմեց մեր զրուցակիցը:

Գյուղացիների խոսքով` նախկին տնօրենը ոչ միայն աշակերտների, այլ ողջ գյուղի սերն ու հարգանքն է վայելում: «Աշակերտները չեն պատրաստվում դասերին ներկայանալ, մինչև նախկին տնօրենը չվերադառնա»:

Նշենք, որ աշակերտներին միացել են ծնողներն ու դպրոցի ամբողջ ուսուցչական կանձնակազմն ու անժամկետ դասադուլ են հայտարարել:

3212 | 0
Facebook