Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոզամբիկում 4 ոտքով երեխա է ծնվել

20:20, երեքշաբթի, 01 նոյեմբերի, 2016 թ.
Մոզամբիկում 4 ոտքով երեխա է ծնվել

Մոզամբիկում 4 ոտքով երեխա է ծնվել: Պտղի հազվադեպ մուտացիան հնարավոր չի եղել հայտնաբերել հղիության ընթացքում:
     Երեխայի ծնողները չեն իմացել նրա շեղումների մասին, քանի որ այնտեղ, որտեղ նրանք ապրում են, ուլտրաձայնային հետազոտություն գոյություն չունի:
     Բժիշկներն այդ շեղումը բացատրում են նրանով, որ երկու «ավելորդ» ոտքերը կարող են լինել մինչև վերջ չձևավորված երկվորյակի վերջույթնները:
     Նշենք, որ բժիշկները չեն հայտնել հազվադեպ շեղմամբ ծնված երեխայի սեռը:

13398 | 0
Facebook