Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վազգենին ֆիզիկապես սպանեցին. որպես մարդ չէին կարող սպանել». Մանվել Գրիգորյան

13:10, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2016 թ.
«Վազգենին ֆիզիկապես սպանեցին. որպես մարդ չէին կարող սպանել». Մանվել Գրիգորյան
     «Վազգեն Սարգսյանն այս ժամանակի պահանջների մարդ էր, ով կարողացավ և բանակ ստեղծել, և ֆիդայական ջոկատներից զորամիավորում մտցնել կանոնավոր բանակ: Հայի ձեռքով թշնամիների ծրագրերն իրականացան. Վազգենին ֆիզիկապես սպանեցին. որպես մարդ չէին կարող սպանել: Այն մարդիկ, ովքեր այդ օրը գնդակահարվել են, բոլորն էլ գիգանտ, լուրջ մարդիկ էին, երկրին ծառայություն մատուցած»,- այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը:
     Դիտարկմանը` 17 տարի անց ոճրագործությունը բացահայտված չէ, ամոթալի չէ՞ մեզ համար, նշեց. «Ամոթալի չէ, դա ողբալի է... Ճիշտ է` հայի ձեռքով արվեց, բայց թշնամու կողմից էր»:
    
     «Բոլորս էլ հասկանում ենք, որ Վազգենի նման մարդուն հայի ձեռքը չէր գնա` վնաս տար: Էդ անողները թուրքի ծնունդ են, թուրքից էլ են վատը. մեր ողնաշարը ջարդեցին: Դա մեր ազգի ամենավատ էջերից մեկն էր, որ դարերով կմնա ժողովրդի մեջ»,- գործընկերոջ խոսքը շարունակեց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:
3283 | 0
Facebook