Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիան 34 միլիոն եվրո կհատկացնի Մոսուլի փախստականներին

14:10, շաբաթ, 22 հոկտեմբերի, 2016 թ.
Գերմանիան 34 միլիոն եվրո կհատկացնի Մոսուլի փախստականներին

Հաշվի առնելով Մոսուլում տիրող հումանիտար իրավիճակը և այնտեղից փախստականների մեծ ներհոսքի հավանականությունը` Գերմանիայի իշխանությունները ծրագրում են 34 միլիոն եվրո հատկացնել տարածաշրջանի բնակիչներին անհապաղ օգնություն տրամադրելու համար: Այդ մասին հայտնել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Գերդ Մյուլլերը: Գումար կհատկացվի նաև Հյուսիսային Իրաքում գործող լոգիստիկ կենտրոնին, որն զբաղվում է մարդասիրական օգնության տեղաբաշխմամբ: Բացի այս, Գերմանիան կօժանդակի նաև փախստականներին ժամանակավոր կացարաններ տրամադրելու հարցում և կապահովի նրանց բժշկական օգնությամբ:

Գերդ Մյուլլերը չի կարծում, որ հնարավոր է Մոսուլի տարածաշրջանում կարճ ժամանակում հաղթանակ տանել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման նկատմամբ: «Մենք պետք է պատրաստ լինենք դիրքային անհամար մարտերին, իսկ առաջին հերթին Թուրքիան պետք է պատրաստ լինի փախստականների մեծ ներհոսքին»,- ասել է նա: Ըստ նրա` Մոսուլ քաղաքում ընթացող մարտերը կարող են ավելի քան 1 միլիոն փախստականի ներհոսքի հանգեցնել:
     Հիշեցնենք, որ Իրաքի կառավարական զորքերի կողմից ԴԱԻՇ ահաբեկչական կազմավորման խոշորագույն հենակետի` Մոսուլ քաղաքի ազատագրման մարտերն սկսվել են հոկտեմբերի 17-ին: Քաղաքի ազատագրման համար մարտերը որոշիչ ու բեկումնային դեր ունեն Իրաքում ԴԱԻՇ ահաբեկիչների դեմ պայքարում:

3685 | 0
Facebook