Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչպես է Մխիթարյանի քույրն օգնել Հենրիխի կարիերայի առաջխաղացմանը

00:55, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2016 թ.
Ինչպես է Մխիթարյանի քույրն օգնել Հենրիխի կարիերայի առաջխաղացմանը

Ֆուտբոլային հայտնի գործակալ Մարկո Տրաբուկին նշել է, թե ում շնորհիվ է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձել Մինո Ռայոլայի հաճախորդը։

«Մինո Ռայոլայի բախտը բերել է Մխիթարյանի հարցում։ Մխիթարյանի քույրը՝ Մոնիկան, երկար տարիներ աշխատում է ՈւԵՖԱ-ում՝ Ժնևում։ Նա համացանցում կարդացել է, որ կա ուրախ և անվախ իտալացի գործակալ Մինո Ռայոլա և ցանկացել է ծանոթանալ իր հետ։ Մոնիկան խնդրել է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին՝ օգնել կապվել Ռայոլայի հետ։ Պլատինին Մխիթարյանի քրոջը տվել է Ռայոլայի էլեկտրոնային փոստի հասցեն։ Մոնիկան գրել է Ռայոլային․ «Ես այսինչ ֆուտբոլիստի քույրն եմ, նա խաղում է Դոնեցկի «Շախտյոր»-ում, լավ խաղացող է, հայ է»։ Մինոն պատասխանել է․ «Ինձ ընդհանրապես հետաքրքիր չէ Ռուսաստանն, առավել ևս Ուկրաինան»։ Բրազիլիայում Ռայոլան գրագետ կին-փաստաբան ուներ, ով, տեսնելով Մոնիկայի բազմաթիվ նամակները, հասկացել է, որ ազգանունը ծանոթ է։ Նայել է, թե ով է Մխիթարյանը և ասել Մինոյին․ «Բարեկա՛մ, գուցե արժե պատասխանել նրան, քանի որ Մխիթարյանը շատ հետաքրքիր խաղացող է»։ Ռայոլան, լսելով փաստաբանի խորհուրդը, պատասխանել է Մոնիկայի 10-րդ կամ 20-րդ նամակին»,- պատմել է Տրաբուկին։

6023 | 0
Facebook