Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Այսօր Բեռլինում տեղի կունենա Նորմանդյան ձևաչափով հանդիպումը

11:50, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
Այսօր Բեռլինում տեղի կունենա Նորմանդյան ձևաչափով հանդիպումը

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ այսօր Բեռլինում կկայանա Նորմանդյան ձևաչափով հանդիպումը, որի ընթացղքում կքննարկվի ուկրաինական հակամարտությունը: Հանդիպմանը կմասնակցեն Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդները:
     Մերկելն ու Օլանդը մտադիր են Պուտինի հետ քննարկել նաև սիրիական կարգավորման հարցը, հաղորդում է Reuters գործակալությունը:
     Հիշեցնենք, որ այսօր` հոկտեմբերի 19-ին, պետք է կայանար Պուտինի այցը Ֆրանսիա, սակայն ՌԴ նախագահը չեղյալ է հայտարարել այն, քանի որ Օլանդն առաջարկել էր հանդիպման ընթացքում քննարկել բացառապես սիրիական հարցը:

5710 | 0
Facebook