Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Այս ամիսների ընթացքում պայքարել եմ թենիսի համար». Մարիա Շարապովա

16:35, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
«Այս ամիսների ընթացքում պայքարել եմ թենիսի համար». Մարիա Շարապովա

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան մեկնաբանել է իր որակազրկումը՝ նշելով, որ վերջին ամիսներին ամեն կերպ պայքարել է թենիսում մնալու համար։

«Այս ամիսների ընթացքում ես պայքարել եմ թենիսի և իմ անվան համար։ Այս յոթ ամիսների ընթացքում։ Շատ եմ ճանապարհորդել, աշխատել թիմիս հետ։ Ես պայքարում էի՝ հաջորդ տարի վերադառնալու համար»,- նշել է Շարապովան։

Հիշեցնենք, որ Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարանը որոշել է կրճատել Շարապովայի որակազրկումը։ Թենիսիստուհին կորտ կվերադառնա 2017-ի ապրիլի 26-ից հետո։

3863 | 0
Facebook