Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քերին Մոսկվային մեղադրել է ռազմական հանցագործության համար

19:45, ուրբաթ, 07 հոկտեմբերի, 2016 թ.
Քերին Մոսկվային մեղադրել է ռազմական հանցագործության համար
     ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել հետաքննել ՌԴ-ի ու Սիրիայի գործողությունները` որպես «ռազմական հանցագործություն», փոխանցում է Reuters-ը: Հիմնավորման մեջ նա առանձնացել է հիվանդանոցների հրթիռակոծման դեպքերը: «Սիրիայում Ռուսաստանի գործողությունները և Բաշար Ասադի ռեժիմի աջակցությունը պետք է հետաքննել որպես հնարավոր ռազմական հանցագործություն: Նրանց նկատմամբ ավելին պետք է արվի, բացի բացատրություն լսելը, թե ինչու են հարվածներ հասցնում հիվանդանոցներին, բնակչությանը`կանանց ու երեխաներին: Իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է նա:
     Քերիի խոսքով` սիրիական ուժերը երեկ նոր հարվածներ են հասցրել Հալեպի հիվանդանոցներից մեկին, որի հետևանքով 20 մարդ մահացել է, 100-ը վիրավոր են:
4781 | 0
Facebook