Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանի հետ պատերազմը գրեթե երաշխավորված է». ԱՄՆ

12:10, ուրբաթ, 07 հոկտեմբերի, 2016 թ.
«Ռուսաստանի հետ պատերազմը գրեթե երաշխավորված է». ԱՄՆ

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականույունը շատ մեծ է: Այդ մասին Պենտագոնում կայացած սեմինարի ընթացքում հայտարարել է ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ Մարկ Միլին, փոխանցում է The Independant-ը: Զինվորականը նշել է, որ Ռուսաստանի հետ պատերազմը գրեթե երաշխավորված է: Նա նաև հայտարարել է, որ մեծ է նաև Չինաստանի հետ ռազմական առճակատման հավանականությունը:
     «Ռուսաստանի և Չինաստանի տեխնիկական ձեռքբերումներն ԱՄՆ-ին ստիպել են պատրաստվել բռնության, որն ԱՄՆ բանակը չի տեսել Կորեայի հետ պատերազմից ի վեր»,- այս մասին էլ հայտարարել է ամերիկացի գեներալ Ուիլյամ Հիքսը: Ըստ նրա` առաջիկայում սպասվող հակամարտությունն ակնթարթային և մահաբեր է լինելու:

14521 | 0
Facebook