Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Nokia-ն վերադառնում է սմարթֆոնների շուկա

16:45, երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2016 թ.
Nokia-ն վերադառնում է սմարթֆոնների շուկա

Ֆիննական Nokia ընկերությունը պատրաստվում է ներկայացնել Android օպերացիոն համակարգով գործող մի քանի նոր սմարթֆոն, որոնցից մեկը կոչվում է Nokia D1С:
    
     Ինչպես հայտնում է lenta-ն, այն բյուջետային հեռախոս է՝ ոչ տպավորիչ տեխնիկական բնութագրով:
     Սմարթֆոնը համալրված է 8 միջուկանի Qualcomm Snapdragon 430 պրոցեսորով, 3 Գբ օպերատիվ հիշողությամբ: Տեխնիկական այլ հատկանիշներ հայտնի չեն :
    
     Նշվում է, որ մինչև տարեվերջ ներկայացվելիք նորույթների շարքում սմարթֆոններից զատ լինելու են նաև պլանշետներ:
    
     Հիշեցնենք, որ Microsoft-ը 2014թ. գնել է Nokia-ի բջջային բիզնեսը, ինչից հետո ֆիննական բրենդի անունը վերացել է ընկերության արտադրած սմարթֆոններից՝ իր տեղը զիջելով Lumia անվանմանը:

11779 | 0
Facebook