Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կմեկնարկի Երևանի դուդուկի ամենամյա փառատոնը

13:25, շաբաթ, 01 հոկտեմբերի, 2016 թ.
Կմեկնարկի Երևանի դուդուկի ամենամյա փառատոնը

Հոկտեմբերի 6-ին, 8-ին և 9-ին տեղի կունենա Երևանի դուդուկի փառատոնը, որը նպատակ ունի շարունակաբար զարգացնել դուդուկի կարևորությունը և ազդեցությունը հայկական մշակույթի վրա: Փառատոնն ամենամյա է: Այն անց է կացվում արդեն երկրորդ տարին: Բացմանը հանդես կգա «Շում» տրիոն Իսրայելից, որը փառատոնի հատուկ հյուրն է: «Շում»-ը տարիներ շարունակ Իսրայելի ունկնդիրներին ներկայացնում է դուդուկը և հայկական երաժշտությունը: Խումբն առաջին անգամ հնարավորություն կունենա իր արվեստը մատուցելու հայ լսարանին:

Հոկտեմբերի 8-ին ելույթ կունենա «Ծիրանի» համույթը, իսկ հոկտեմբերի 9-ին՝ «Դը Բրդս» խումբը: Համերգները տեղի կունենան Գաֆէսճեան արվեստի կենտրոնում և Մեգերյան Կարպետում:

1927 | 0
Facebook