Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Գեղամավանի գյուղապետի թայֆան ֆիզիկական ուժ է կիրառում մրցակիցների դեմ

10:40, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2016 թ.
Գեղամավանի գյուղապետի թայֆան ֆիզիկական ուժ է կիրառում մրցակիցների դեմ
     Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Գեղամավան համայնքում խուճապային տրամադրություն է տիրում: Ասում են` ավելի քան 35 տարիների գործունեություն ծավալած ՀՀԿ-ական գործող գյուղապետ Մնացական Վարդանյանի համակիրները վախի մթնոլորտ են ստեղծել գյուղում: Վերջին շրջանում համայնքի ղեկավարի մտերիմները դիտավորյալ անտեղի կռիվներ են հրահրում մյուս թեկնածուների հարազատների շրջանում, ինչի հետևանքով այսօր նրանցից շատերը ձերբակալված են: Բացի այդ` շուրջ 150 նպաստառու ընտանիքներ այս օրերին զրկված են նպաստ ստանալու հնարավորությունից, քանի որ գումարները բաշխվել են այն ընտանիքներին, ովքեր համաձայնել են քվեարակել գործող գյուղապետի օգտին: Ասում են նաև, որ Մնացական Վարդանյանը նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հովանավորյալն է և որ գյուղապետարանը ողբալի վիճակում է, իսկ համայնքի ղեկավարը երբևէ չի ցանկացել «մատը մատին տալ»` մի փոքր բարելավելու պայմանները:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
7103 | 5
Facebook